Կանաչ տուն

Ծառայություններ

Կանաչ տանը մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները

Ի՞նչ ենք առաջարկում

Կանաչ տուն հյուրատուն ռեստորան

Ռեստորան-սրճարան

Նորաբաց ռեստորան-սրճարանը նախատեսված է մինչև 40 անձանց համար, որտեղ իրենց հաճելի ժամանակը կարող են անցկացնել ինչպես տուրիստական խմբերը, թիմերը, այնպես էլ Կանաչ տան գիշերակացից օգտվող հյուրերը:
Կանաչ տուն վրանային հանգիստ

Վրանների վարձույթ և վրանատեղի

Ընդհանուրը 27 մեծահասակների համար նախատեսված երեքտեղանի և վեցտեղանի (երկու ննջարաններից բաղկացած) ընտանեկան վրաններ:

Կանաչ տուն հյուրատուն կինոդիտում բակում

Բացօթյա կինոդիտում

Օրվա խաղաղ ու սիրուն ավարտ ենք առաջարկում մեր հյուրերին`կինոդիտում անտառային միջավայրում, խոտաբույսերով թեյ, իսկ փոքրիկների համար ունենք մուլտֆիլմ և խորոված մարշմելոու:

Խարույկատեղի

Մենք կազմակերպում ենք գեղեցիկ երեկո խարույկի շուրջ, որի ընթացքում դուք կարող եք զգալ խարույկի ջերմությունը, վայելել բնության ձայները և զմայլվել հեռվում երևացող Իջևան համայնքի լույսերի տեսարանով։ Գիշերակացից օգտվող հյուրերի համար ծառայությունը գործում է անվճար։

Արշավ Տավուշում

Քայլարշավ դեպի «Լաստիվեր անապատ»

Քայլարշավը սկսվում է «Կանաչ տուն» հանգստյան գոտուց, որտեղից դեպի «Լաստիվեր անապատ» տանող մոտ 3,5 կմ անտառային արահետներով արշավը տևում է մոտ 4-5 ժամ։

Կանաչ տուն հյուրատուն Տավուշում

Հարմարավետ տաղավարներ

Մենք առաջարկում ենք բնությանը համահունչ կառուցված և մինչև 80 անձի համար նախատեսված փայտյա տաղավարներ:

Խաղեր

Երեկոներն ուրախ են անցնում Կանաչ տանը։ Մեզ մոտ առկա են զանազան խաղեր տարբեր նախասիրությունների հյուրերի համար։

Այլ ծառայություններ

Այլ ծառայություններ

Հաճախ տրվող հարցեր

Ահա այն հիմնական հարցերի պատասխանները, որոնք ստանում ենք տարբեր հարթակներում

Այո, մեր հյուրատան դիմաց ունենք մեծ կայանատեղի և նաև առաջարկում ենք տաքսի ծառայություն՝ քարքարոտ ճանապարհից խուսափելու համար։