Օրվա խաղաղ ու սիրուն ավարտ ենք առաջարկում մեր հյուրերին`կինոդիտում անտառային միջավայրում, խոտաբույսերով թեյ, իսկ փոքրիկների համար ունենք մուլտֆիլմ և խորոված մարշմելոու: Գիշերակացից օգտվող հյուրերի համար ծառայությունը գործում է անվճար, իսկ այցելուների համար` անձը 10.000 ՀՀ դրամ, երեխաների համար` անձը 5.000 ՀՀ դրամ (արժեքի մեջ ներառվում է մեկ գավաթ գինի, գինու սեթ, թեյ և քաղցրավենիք): Ծառայությունը գործում է բարենպաստ եղանակային պայմաններում: