Մեր մասին
Բարև հարգելի՛ հյուր, մենք «Կանաչ տուն» հանգստավայրն ենք։
Այսօր Հայաստանում հանգստյան գոտիների պակաս չկա, բայց իրականում դժվար է գտնել ընտանեկան հանգստի այնպիսի միջավայր, որտեղ կարող ես լիակատար ներդաշնակություն գտնել։
Թեև մարդիկ մեծամասամբ խաղաղվում են բնության մեջ, սակայն այսօր բնության մեջ գործող հանգստյան գոտիների մեծ մասն ավելի շատ հակադրվում են բնությանը, քան ներդաշնակություն ստեղծում:
Անտառային միջավայրում «Կանաչ տուն» հանգստյան գոտու ստեղծման նպատակն այնպիսի հանգստի մշակույթ ձևավորելն է, որը մարդկանց կսովորեցնի հանգստանալ բնության մեջ՝ առանց վնասելու այն:
Հանգստյան գոտու անվան «Կանաչը» խորհրդանշում է բնությունը, կյանքը, իսկ «Տունը» խորհրդանշում է ընտանիքը և ընտանեկան ջերմությունը։
Մեր կարգախոսն է՝ «Աշխարհից կտրված, բնությանը ներդաշնակ»:
Մեզ մոտ կարող ես խաղաղվել և գտնել քո ներդաշնակությունը
- Փայտե քոթեջներ
- Բարձրորակ վրաններ
- Վրանատեղի
- Off-road
- Ռեստորան-սրճարան
- Հարմարավետ տաղավարներ
- Քայլարշավ դեպի «Լաստիվեր անապատ»
- Ծանոթացում տեղացիների գյուղական կյանքին
«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով:
«Կանաչ տան» մոտակայքում են գտնվում զբոսաշրջության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող «Յելլ Էքսթրիմ Պարկ» և «Լաստիվեր անապատ» զբոսաշրջային կենտրոնները, իսկ 30 կմ հեռավորության վրա գտնվում է 13-րդ դարում կառուցված «Մակարավանք» վանական համալիրը:
«Կանաչ տունը» Երևան քաղաքից գտնվում է 142 կմ, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 12 կմ հեռավորության վրա, որտեղ կարելի է հասնել Երևան-Իջևան M4 ավտոճանապարհով, իսկ Իջևան քաղաքից՝ դեպի հյուսիս-արևմուտք Ենոքավան համայնք տանող ասֆալտապատ ավտոճանապարհով։ Ենոքավան համայնքից «Կանաչ տուն» կարելի է հասնել ինչպես ոտքով, այնպես էլ բոլոր տեսակի ավտոմեքենաներով, համայնքի կենտրոնական մասից հյուսիս-արևելյան ուղղությամբ հողածածկ ավտոճանապարհով 3 կմ անցնելուց հետո:
Հայաստանի մայրաքաղաք Երևանից 2 ժամ հեռավորության վրա և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 2,5 ժամ հեռավորության վրա գտնվող «Կանաչ տունը» իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ընտանեկան ջերմ մթնոլորտն ու խաղաղ միջավայրը:
Արի՛ «Կանաչ տուն», որտեղ մենք կընդունենք քեզ հյուրի պես և կճանապարհենք բարեկամի պես:
0
Քոթեջ
0
Վրան
0
+
Հյուր
0
Դասընթացի մասնակցություն
Մեր ծառայությունները
Կանաչ տանը մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները
Քոթեջներ
3 փայտե և 1 թափանցիկ տանիքով հարմարավետ քոթեջներ։
Ռեստորան
Նորաբաց ռեստորան-սրճարան, որտեղ կարող եք անցկացնել ձեր հաճելի ժամանցը։
Արշավներ
Կազմակերպում ենք արշավներ դեպի «Լաստիվեր անապատ»։
Տաքսի ծառայություն
Հյուրերի դիմավորում և նրանց տեղափոխություն
Ծառայության արժեքն Իջևան քաղաքից մեզ մոտ կազմում է 4.000 ՀՀ դրամ, Երևան քաղաքից՝ 20.000 ՀՀ դրամ (երկկողմանի՝ 40.000 ՀՀ դրամ), իսկ Վրաստանի Թբիլիսի քաղաքից՝ 35.000 ՀՀ դրամ։