Բացօթյա կինոդիտում
Բացօթյա կինոդիտում Օրվա խաղաղ ու սիրուն ավարտ ենք առաջարկում մեր հյուրերին`կինոդիտում անտառային միջավայրում, խոտաբույսերով թեյ, իսկ փոքրիկների համար ունենք մուլտֆիլմ և խորոված մարշմելոու:Գիշերակացից օգտվող հյուրերի համար ծառայությունը գործում է անվճար, իսկ այցելուների համար` անձը 10.000 ՀՀ դրամ, երեխաների համար` անձը 5.000 ՀՀ դրամ (արժեքի մեջ ներառվում է մեկ գավաթ գինի, գինու սեթ, թեյ և քաղցրավենիք):Ծառայությունը […]
Սեր քոթեջ
Սեր- քոթեջ անտառում Անցնել Booking Տարածաշրջանում նմանը չունեցող թափանցիկ տանիքով փայտե տնակը հանգստյան գոտու յուրահատուկ այցեքարտն է զբոսաշրջիկների, հատկապես՝ սիրահար զույգերի համար, ովքեր ցանկանում են միասին վայելել գիշերը աստղազարդ երկնքի տակ։ Տնակը կահավորված է լոֆթ ոճի կահույքով, ապահովված է մշտական տաք և սառը ջրով, ունի անվճար Wifi, հիգիենայի պարագաներ։ Տնակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի […]
Ջերմություն քոթեջ
Ջերմություն- ընտանեկան քոթեջ անտառում Անցնել Booking Այս քոթեջում երեկոները շատ ջերմ են։ Բնության գրկում գտնվող այս հանգստյան տնակը հարմար է հատկապես ընտանեկան հանգստի համար: Մեր ջերմ ընտանեկան քոթեջը պատրաստված է փայտից և նախագծված է բնությանը համահունչ։ Քոթեջը կահավորված է լոֆթ ոճի կահույքով, ապահովված է մշտական տաք և սառը ջրով, ունի անվճար WiFi, հիգիենայի պարագաներ: Քոթեջից գեղեցիկ […]
Ներդաշնակություն քոթեջ
Ներդաշնակություն- քոթեջ անտառում Անցնել Booking Քոթեջի անունը ընտրվել է ներդաշնակություն, քանի որ այստեղ տիրում է սերն ու ներդաշնակությունը։ Եթե փնտրում եք բնությանը ներդաշնակ հանգիստ Ենոքավանում, ապա Ներդաշնակություն քոթեջը այն է, ինչ պետք է: Քոթեջը պատրաստված է փայտից, նախագծված է բնությանը համահունչ։ Քոթեջը կահավորված է լոֆթ ոճի կահույքով, ապահովված է մշտական տաք և սառը ջրով, ունի […]
Խաղաղություն քոթեջ
Խաղաղություն- քոթեջ անտառում Անցնել Booking Կանաչ տան ամենախաղաղ հանգստյան տնակում կանցկացնեք ձեր գողտրիկ երեկոները։ Այստեղ ինտերնետ կապը թույլ է, հետևաբար կարող եք վայելել խաղաղ երեկոները` համեմված հաճելի զրույցներով։ Խաղաղություն քոթեջը պատրաստված է փայտից և նախագծված է Ենոքավանի բությանը համահունչ։ Քոթեջը կահավորված է լոֆթ ոճի կահույքով, ապահովված է մշտական տաք և սառը ջրով, ունի անվճար WiFi, […]
Քայլարշավ
Քայլարշավ դեպի «Լաստիվեր անապատ» Քայլարշավը սկսվում է «Կանաչ տուն» հանգստյան գոտուց, որտեղից դեպի «Լաստիվեր անապատ» տանող մոտ 3,5 կմ անտառային արահետներով արշավը տևում է մոտ 4-5 ժամ (ներառյալ հիշյալ տարածքում զբոսանքը), իսկ ճանապարհին բացվող բնության գեղեցիկ տեսարանները գրավում են բնության սիրահարներին և էքստրեմալ զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստ են հաճելին համատեղել օգտակարի հետ։ Քայլարշավի ընթացքում զբոսաշրջիկները կարող […]
Տաղավարներ
Հարմարավետ տաղավարներ Մենք առաջարկում ենք բնությանը համահունչ կառուցված և մինչև 80 անձի համար նախատեսված փայտյա տաղավարներ։ Տաղավարի վարձույթի արժեքը սկսվում է 20.000 ՀՀ դրամից։ Տաղավարը վարձույթով է տրամադրվում ժամը 10:00-ից մինչև 22:00-ն։ Վարձույթի արժեքի մեջ նաև ներառվում է ջուր, խորովածի շշեր և մանղալ։ Տաղավարներում կարող եք անցկացնել նաև սեմինարներ և դասընթացներ։
Վրաններ
Վրանների վարձույթ և վրանատեղի Մենք առաջարկում ենք բարձրորակ, հարմարավետ վրաններ։ Արժեքներին ծանոթանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ։ Վարձույթի արժեքի մեջ ներառվում է քնապարկ և գորգ։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վրանները վարձույթով են տրամադրվում մայիս-հոկտեմբեր ամսիներին։
Մենյու
Ռեստորան-սրճարան Մեր ռեստորան-սրճարանը նախատեսված է մինչև 40 անձանց համար, որտեղ իրենց հաճելի ժամանակը կարող են անցկացնել ինչպես տուրիստական խմբերը, թիմերը, այնպես էլ Կանաչ տան գիշերակացից օգտվող հյուրերը՝ մեր խոհանոցից պատվիրելով համեղ սնունդ։ Մեզ մոտ կարող եք պատվիրել տեղական մթերքներից և տեղում աճեցված բանջարեղենից պատրաստված էկոլոգիապես մաքուր սնունդ, ինչպես նաև առողջարար դեղաբույսերով պատրաստված թեյ և անուշաբույր […]